Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

«Ես գողացա հեծանիվը և սկսեցի Աստծուց ներողություն խնդրել»

«Ես գողացա հեծանիվը և սկսեցի Աստծուց ներողություն խնդրել»
09.11.2012 | 17:24

«Ատկատչիկներն» էլ, Ալ Կապոնեի սկզբունքով, սկզբում թալանում են հետո Աստծուց ներողություն խնդրում։

«…Երբ փոքր էի, աստծուց հեծանիվ էի խնդրում։ Այնուհետև հասկացա, որ Աստված այլ կերպ է աշխատում… Ես գողացա հեծանիվը և սկսեցի նրանից ներողություն խնդրել»: Երբ կարդացի Չիկագոյից, հանրահայտ կնքահայր Ալ Կապոնեի այս արտահայտությունը հասկացա, որ այս երևույթը եզակի չէ, քանզի այն Հայաստանում արդեն ընդունված տարբերակ է: Հանրապետության եկեղեցիներում հաճախակի կարելի է հանդիպել գլուխն Աստծու առջև խոնարհած երևելի այրերի: Նայելով նրանց հնազանդ կեցվածքին` մտքովդ անգամ չի անցնի, որ նրանցից շատերը 1 ժամ առաջ իրենց հանցավոր գործունեությամբ նորից ու նորից երկրի տնտեսությունը տարան դեպի անդունդ: Նրանցից շատերը, որպես կանոն, տնտեսական հանցագործությունների վարպետներ են. մեկը մասնագիտացած է ատկատների մեջ, մյուսը` կաշառակերության և կեղծ կատարողականների… և այսպես շարունակ: Հանցագործության տեսակի մեջ նրանք գուցե և տարբեր են, սակայն, հայտնվելով եկեղեցում, նրանք բոլորը դառնում են համեստ, զուսպ, հեզ հավատացյալ: Ֆիլմերում շատ ենք տեսել, թե ինչպես են մեղքերը խոստովանում կաթոլիկները: Իսկ ի՞նչ կարգ է ընդունված Հայ առաքելական եկեղեցու խոստովանողի համար: Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին վաղուց ի վեր որդեգրել է խոստովանության երկու կարգ` ընդհանրական և անհատական: Եվ քանի որ խոստովանության խորհուրդը սրբազան գաղտնիք է, հետևաբար խոստովանահայրը երբե՛ք չի բացահայտի վերոհիշյալների խոստովանությունը` լինի դա մեղք, ծանր հանցանք, անգամ սպանություն: Հենց այդ հանգամանքն էլ թույլ է տալիս, որ մեր ազգի «լավագույն էլեմենտները» առանց վարանելու խոստովանեն իրենց մեղքերը և դրանով իսկ համար են իրենց մեղքը «ջրված»: Հատկանշականն այն է, որ եկեղեցուց դուրս գալուց անմիջապես հետո, դեռ տասը քայլ չարած, այս մարդիկ նորից սկսում են իրենց ամենօրյա սև գործարքները:


Կարեն ԹՈՒՄԱՆՅԱՆ
Free Critik

Դիտվել է՝ 1133

Մեկնաբանություններ